Արտաքին 1 ամիս առաջ - 18:40 06-09-2026

Եվրոպան չի կարող անվերջ ֆինանսավորել Ուկրաինային․ Ջորդան Բարդելա

Եվրոպան չի կարող անվերջ ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, ասել է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ջորդան Բարդելան։

«Ֆրանսիան պետք է կարևոր դեր խաղա հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման գործում։ Կարևոր է վերահաստատել իր աջակցությունը Ուկրաինային և թույլ տալ նրան մոտենալ բանակցությունների սեղանին հնարավորինս բարենպաստ պայմաններում, բայց մենք չենք կարող անվերջ ֆինանսավորել պատերազմը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու», – ասել է Բարդելան «Repubblica» թերթին տված հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք ազգային ինքնիշխանությունը պաշտպանող կառավարությունների կողմից ղեկավարվող Եվրոպան վտանգում է «փլուզվել տարամիտվող ազգային շահերի ծանրության տակ», Բարդելան պնդել է, որ, ընդհակառակը, նման Եվրոպան կարող է ավելի արդյունավետ գործել։

«Ընդհակառակը, այն կարող է ավելի լավ գործել, եթե Բրյուսելը դադարի իրեն Միացյալ Նահանգներ համարել և կրճատի (եվրոպական ինստիտուտների – խմբ.) գործունեության ծախսերը», – ասել է Բարդելան։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»