Ներքին 2 ամիս առաջ - 21:04 05-09-2026

Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով անցնող՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի այն հատվածը, որի շինարարությունը տևական ժամանակ կիսատ էր մնացել, վերջապես սկսել են վերանորոգել։
Թվում է՝ երկար սպասված աշխատանքները վերջապես առաջ են շարժվում, սակայն այս պատմության մեջ ուշագրավ մեկ այլ հանգամանք կա։

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ նշված ճանապարհահատվածի վերաբերյալ դատարանի որոշումը սեպտեմբերի 4-ին է կայացվել, որով թույլատրվել է շարունակել տվյալ հատվածում շինարարական աշխատանքները։ Սակայն, ինչպես պարզվում է, որոշման պաշտոնական հրապարակումից դեռ օրեր առաջ որոշ շրջանակների արդեն հասանելի էր դրա բովանդակությունը, իսկ որոշ օգտատերեր էլ նույնիսկ հասցրել էին տվյալ հատվածից տեսանյութեր հրապարակել՝ հայտնելով շինարարության վերսկսման մասին այդքան սպասված լուրը։



Օրինակ, ինչպե՞ս է Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը սեպտեմբերի 3-ին տեսանյութ հրապարակում ու հայտնում, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Մալաթիայի հատվածը կառուցվում է։ Կամ ինչպե՞ս է տարածքում տեղադրվում ցուցանակ, որից պարզ է դառնում, որ շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, և սրանք այն դեպքում, երբ դատարանի որոշումը հրապարակվել է միայն օրեր անց՝ սեպտեմբերի 4-ին։



Այստեղ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս կարող էր դատարանի որոշման մասին տեղեկատվությունը հասանելի լինել որոշ անձանց՝ դրա պաշտոնական հրապարակումից առաջ, արդյո՞ք Հայաստանում դատական համակարգի որոշումները բոլորի համար հասանելի են դառնում նույն պահին, թե՞ որոշ դեպքերում՝ ոմանց համար՝ ավելի շուտ։ Իսկ գուցե ոմանց մոտ գուշակություն անելն է լավ ստացվում, թե՞ դատավորներին ճնշողներն են լավ աշխատում։ Հարցերը պատասխաններ չունեն, բայց սա, թերևս, լավագույն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում արդարադատության համակարգը «առողջ» չէ, դատարաններն ու դատավորներն անկախ չեն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին