Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 14:04 04-09-2026

Ռուբեն Վարդանյանի գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից. Սահակյանը դիմել է միջազգային իրավաբանական հանրությանը

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կոչով դիմել է իրավաբանների մասնագիտական համայնքներին և ակադեմիական շրջանակներին։

Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանություններն առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել (https://freearmenianprisoners.com/the-case-of-ruben-vardanyan-the-indictment-and-the-judgment-of-the-baku-military-court-of-azerbaijan/) են և հասանելի են Free Armenian Prisoners կայքում։

Ընդհանուր ծավալով դրանք կազմում են մոտ 3300 էջ, և հիմք են դարձել, որպեսզի քաղաքացիական անձը Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվի 20 տարվա ազատազրկման։

Փաստաթղթերի հրապարակումը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործի նյութերին և պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել դատական գործընթացն Ադրբեջանում, ինչ «ապացույցների» վրա է այն հիմնվել և ինչ մեղադրանքների հիման վրա են Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում մնալ անազատության մեջ, քանի որ հրապարակված նյութերի զգալի մասը վերաբերելի է նաև մյուս հայ բանտարկյալներին։

Որպես ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝ այսօր ես դիմում եմ միջազգային իրավաբանական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ գործող իրավաբաններին, հետազոտողներին, պրոֆեսորներին, իրավաբանական ֆակուլտետներին և մասնագիտական ասոցիացիաներին՝ կոչ անելով ուսումնասիրել այս փաստաթղթերը և տալ մասնագիտական գնահատական։

Կոչ եմ անում իրավաբանական ֆակուլտետներին և հետազոտական կենտրոններին այս գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Այս գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից։ Այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։

Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա: