Ներքին 2 ամիս առաջ - 10:12 04-09-2026

Շնորհակալ եմ յուրաքանչյուր փրկված կյանքի համար․ Արփինե Սարգսյանի ուղերձը

Փրկարար ծառայության սիրելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։

Փրկարար լինելը կոչում է՝ պահանջող արհեստավարժություն, անձնվիրություն և պատրաստակամություն՝ վտանգելու սեփական կյանքը հանուն մեկ այլ կյանքի։

Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին՝ վայելելով հանրային բարձր վստահություն, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին։

Այս տրամաբանությունն է դրված Փրկարար ծառայության բարեփոխումների հիմքում։ Մեզ համար բարեփոխումը միայն կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ փոփոխություն չէ։ Մեր նպատակը ժամանակակից, տեխնիկապես հագեցած և պրոֆեսիոնալ ծառայություն ունենալն է, որտեղ գնահատվում է ծառայողի աշխատանքը, ապահովվում են արժանի վարձատրություն, սոցիալական երաշխիքներ և անվտանգ աշխատանքային պայմաններ։

Շարունակվող ատեստավորման գործընթացը հենց այս քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որտեղ գիտելիքը, պատրաստվածությունն ու լավ աշխատանքը ոչ միայն պահանջվում, այլև գնահատվում են՝ մասնագիտական առաջխաղացման, բարձր վարձատրության, սոցիալական երաշխիքների ապահովման միջոցով։ Եվ այսօր հարյուրավոր փրկարարներ արդեն իսկ ստանում են արժանի վարձատրություն։

Շարունակում ենք նաև Փրկարար ծառայության լայնածավալ տեխնիկական վերազինումը։ Փրկարարական ստորաբաժանումները համալրվում են նոր հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներով, ժամանակակից հատուկ տեխնիկայով, փրկարարական գործիքներով և նոր հանդերձանքով։ Այս աշխատանքը շարունակական է լինելու։

Բարելավվում են նաև ծառայողների աշխատանքային պայմանները։ Վերջին շրջանում շահագործման են հանձնվել նոր և բարեկարգված ենթակառուցվածքներ, իսկ առաջիկա օրերին կգործարկվի նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական համալիրը՝ ստեղծելով ժամանակակից և պատշաճ ծառայողական պայմաններ։

Միաժամանակ շարունակելու ենք զարգացնել վաղ արձագանքման, կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման կարողությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ ու գործելակարգեր, բարձրացնել մասնագիտական կրթության և վերապատրաստման որակը։

Սիրելի՛ փրկարարներ,
Շնորհակալ եմ ձեր խիզախության, դժվարին ու պատասխանատու ծառայության, յուրաքանչյուր փրկված կյանքի և օգնության կարիք ունեցող քաղաքացուն հասնելու պատրաստակամության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ձեր ընտանիքներին, որոնք ձեզ հետ կիսում են այս ծառայության պատասխանատվությունը, անհանգստությունն ու ծանրաբեռնվածությունը։

Կրկին շնորհավորում եմ Փրկարարի օրվա առթիվ։
Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ ծառայություն և մասնագիտական առաջընթաց՝ շարունակելով ամեն օր գերազանցել առաջին հերթին ինքներդ ձեզ։

ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի