Ներքին 2 ամիս առաջ - 21:59 02-09-2026

Օրինաչափությունից վերածվում է պարտադիրի

Եթե ամիսներ առաջ որոշ ՔՊ֊ական պաշտոնյաների կանայք ևս նշանակվում էին պաշտոնի, դա համարվում էր պատահականություն։

Այժմ երևույթը սկսել է կրել համատարած բնույթ, և ամենևին պարտադիր չէ, թե նախկինում տվյալ անձը ի՞նչ է աշխատել, եթե ընդհանրապես աշխատել է, իհարկե։

Հերթական դեպքը արձանագրվեց այսօր. 2021 թվականին Ավինյանի օգնական աշխատած, ՔՊ֊ական Արման Բոշյանի կինը` Անուշիկ Ավետյանը, կարճ ժամանակում դարձավ Էկոնոմիկայի փոխնախարար, այսօր էլ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

Նրա ամուսինը` Արման Բոշյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո կրկնապատկում է իր վարկային «բեռը»` այն հասցնելով 51 միլիոն դրամի։

Այս ոսկեբեր հեղափոխության ընթացքում ՔՊ֊ականները աստղաբաշխական տեմպերով դառնում են միլիոնատերեր` դրան զուգահեռ 8 միլիարդ ԱՄՆ դոլարով ավելացնելով պետական պարտքը։

Այժմ մի հարցադրում ապագա իրավապահներին, քանզի այս իշխանությունների կողմից ներկաներին հրահանգ չի լինի. ո՞նց է ստացվել, որ նորանշանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը վերջին մի քանի տարին անընդմեջ միաժամանակ աշխատում է մեկ պետական (փոխնախարար) և 2 մասնավոր, օտարերկրյա (ԱՄՆ) հիմնարկներում։

Սա ոչ միայն անհնար է ֆիզիկապես, այլև անթույլատրելի մի շարք օրենքներով և նորմատիվ ակտերով։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie