Մամուլ 2 ամիս առաջ - 08:47 01-09-2026

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը:

«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում նկատելիորեն ակտիվացել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ հրապարակումները։ Տեղեկատվական այս «ալիքը» հուշում է, որ քաղաքական ջերմաստիճանը քաղաքում աստիճանաբար մոտենում է եռման կետին, իսկ առաջիկայում կարող է մեկնարկել բավականին թեժ ու լայնամասշտաբ արշավ՝ ուղղված նրա հնարավոր առաջադրման դեմ։

Բաբայանի անվան շուրջ ստեղծված այս իրարանցման պատճառը պարզ է. նա չի տեղավորվում ո՛չ իշխող ուժի, ո՛չ էլ այլ բևեռների դասական սխեմաներում, սակայն ունի ակնհայտ չափելի մեծ աջակցություն շարքային ընտրողների շրջանում։ Հենց այս գործոնն էլ նրա հնարավոր հայտը դարձնում է «անհարմար» քաղաքական տարբեր կենտրոնների համար, որոնցից յուրաքանչյուրն Աբովյանում ունի իր սեփական հաշվարկներն ու հավակնությունները։

Աբովյանն ավանդաբար եղել է քաղաքական ամենազգայուն համայնքներից մեկը, և համապետական ընտրությունների ավարտից հետո հիմնական ուժերի ուշադրությունը կենտրոնանում է հենց այստեղ։ Քաղաքը կարող է վերածվել իշխանական և ընդդիմադիր խոշոր խաղացողների բախման գլխավոր թատերաբեմի։

Սպասվում է նյարդերի ու ռեսուրսների լուրջ պայքար, որն ուղեկցվելու է թիրախավորված, այդ թվում` կեղծ տեղեկատվական արտահոսքերով։

Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով Բաբայանը կկարողանա դիմակայել սպասվող տեղեկատվական գրոհներին և արդյոք ի վերջո կգնա ընտրապայքարի մինչև վերջ։ Միևնույն ժամանակ պարզ կդառնա՝ նրա առաջադրումը կդառնա՞ Աբովյանի ընտրությունների գլխավոր քաղաքական ինտրիգը, թե՞ իրադարձությունները կընթանան բոլորովին այլ՝ անսպասելի սցենարով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ