Մամուլ 4 տարի առաջ - 10:07 08-09-2022

Ո՞ւմ համար ընդունելի կլինի Վարդանյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, յուրատեսակ աշխարհաքաղաքական «նրբերանգներ» է ստացել՝ գոնե հրապարակային քննարկումների տիրույթում: Բանն այն է, որ նրան ուղղված «սվինները» հիմնականում Հայաստանի այն ուժերի ու անհատների կողմից էին, որոնք առավել հայտնի են որպես արևմտամոլներ ու հակառուսական տրամադրություններ գեներացնողներ, և որոնք հիմնականում ֆինանսավորվում են Արևմուտքից: Սրան զուգահեռ՝ Վարդանյանի այս որոշումը բավական մեծ արձագանք է գտել ռուսաստանյան լրատվամիջոցներում, որտեղ գրեթե ամենօրյա «ռեժիմով» քննարկվում է այս հարցը:
Մասնավորաբար, եթե ընդհանրացնենք ռուսաստանյան փորձագետների ու ԶԼՄ-ների գնահատականները, ապա հիմնական կարծիքն այն է, որ Վարդանյանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքականության կարևոր դեմք, նրա այս քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ, որը Ղարաբաղը չի տեսնում որպես իր քաղաքական ռազմավարության կարևոր մաս, նա կարող է պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար և այլն: Միևնույն ժամանակ ռուսաստանցի փորձագետները նշում են նաև նրա «խնդիրների» մասին, ի մասնավորի շեշտադրելով, որ Վարդանյանը չունի քաղաքական գործունեության փորձ, որպես լայն հայացքների տեր մարդ, կարող է նախընտրելի լինել Հայաստանի բնակչության ինչ-որ մասի համար, բայց դա կբարդացնի շփումը բնակչության որոշ շերտերի, օրինակ՝ թերի կրթվածների և նվազ ապահովվածների հետ։
Առանձին քաղաքագետներ էլ կարծում են, որ շատ բան կախված կլինի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման փորձի հաջողությունից և ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ենթակառուցվածք ստեղծելու գործարարի կարողությունից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի