copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:55 12-06-2021

Իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ընդունելի չեն, քանի որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ ու վտանգներ․ Վարդան Ոսկանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ անվտանգության ապահովումը դաշինքի համար ունի առաջնային նշանակություն՝ շեշտելով Իրանի դերը, որը հայտնի գործարքի կնքման հետևանքով Մերձավոր Արևելքում հանդես է գալու ավելի հզորացած կարգավիճակով։

Նա հավելել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է անվտանգային բոլոր կառույցների հզորացում՝ թե բանակի, թե այլ բաղադրիչների մասով։

«Երկրորդ ուղղությունը միջազգային գործընկերների հետ գերակտիվ դիվանագիտական և գործընկերային աշխատանքի հարթությունն է և այդ հարթության մեջ Իրանն ունի չափազանց կարևոր դերակատարություն»,- ասել է նա։

Նա նշել է՝ ակնհայտ է, որ իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ընդունելի չեն, քանի որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ ու վտանգներ։

Ըստ Ոսկանյանի՝ ստեղծվել են որոշակի հնարավորություններ իրանական կողմի հետ ամրապնդելու ոչ միայն քաղաքական ու տնտեսական գործակցությունը, այլև այլ ոլորտներում՝ հակաահաբեկչական կամ ավելի լայն իմաստով Հայաստանի անվտանգության ապահովման ոլորտում։

Ոսկանյանը նաև մեծապես կարևորել է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը՝ նոր որակ հաղորդելով դրանց։

Ըստ նրա՝ դաշինքը նաև նախատեսում է եռակողմ և բազմակողմ ձևաչափերի ստեղծում՝ ՀՀ-Իրան-Ռուսաստան, ՀՀ-Իրան-Հունաստան ձևաչափերի մասին։

Անդրադառնալով հունիսի 15-ին նախատեսվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Շուշի, Ոսկանյանը սադրիչ է որակել այն՝ ՀՀ, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Իրանի և ՌԴ համար։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ