Սպորտ 1 ժամ առաջ - 23:42 27-08-2026

Ծանրամարտիկ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Կոսովոյում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էրիկ Սիմոնյանը (+95 կգ) չորրորդ տեղը գրավեց երկամարտում:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը 145 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում գրանցեց 182 կգ ու արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Երկամարտում Էրիկ Սիմոնյանը գրանցեց 327 կգ ու չորրորդն էր:

Ամենից շատ դիտված