Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 10:29 27-08-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վաղվա դատական նիստին չեն ներկայանալու

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

«Հիշեցնում եմ, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Հետևաբար դատարանի առջև դրված առաջին և հիմնական իրավական հարցը պետք է լինի հետևյալը. կարո՞ղ է արդյոք եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը՝ որպես ինքնուրույն հոգևոր-կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի «խոչընդոտում»։

Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն՝ չմտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ։

Եպիսկոպոսի ձեռնադրությունը, նրա հոգևոր կարգավիճակի պահպանումը, կարգապահական պատասխանատվությունը և կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են։

Պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս։
Պետությունը չի շնորհում եպիսկոպոսական աստիճան։
Պետությունը չի որոշում հոգևորականի վարքագծի՝ Եկեղեցու կանոններին համապատասխանությունը։

Հետևաբար պետությունը չի կարող նաև որոշել, որ կոնկրետ անձը, անկախ Եկեղեցու բարձրագույն կանոնական իշխանության որոշումից, պետք է շարունակի համարվել եպիսկոպոս, թե՝ ոչ։

Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է։ Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ