Ուղիղ եթեր
Ներքին 35 րոպե առաջ - 15:51 26-08-2026

Թաղման օրը անզեն աչքով էլ Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը

ՊՆ-ից ասում էին՝ հակագազով չեն եղել զինվորները։ Թաղման օրը անզեն աչքով էլ վրաերթի զոհ դարձած Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Անգամ վթարի ականատես գյուղացիներն են նշել, որ վթարից անմիջապես հետո հակագազերը հանել են զինվորների գլխներից, այս մասին գրել է «Բլոգնյուզ»-ի գլխավոր խմբագիր Արամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը, ով նախ տարկետում էր ստացած եղել 1 տարով, ապա սահմանափակումներով զորակոչվել էր բանակ, փաստացի «պատժվել» է իր առողջության համար խիստ վտանգավոր եղանակով, և, ենթադրաբար, հենց առողջական վիճակով էլ պայմանավորված վերջինն է վազել և բեռնատարի հարվածը հենց իր վրա է վերցրել։

«7 օր է անցել հանցավոր միջադեպից, երբ պետությանը վստահված զինվորին երեկոյան ժամին հանել են զորամասի տարածքից դուրս, չլուսավորվող ճանապարհ ու պատժելու նպատակով առողջական սահմանափակում ունեցող առվանզ 2 զինվորի ստիպել վազել։ 7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել։ Երեկ ծնողները վրդովված հարցազրույց տվեցին, այսօր նո՜ր տեղներից իրար եկան, բայց գրեթե վստահ եմ, որ պատժվելու է միայն բեռնատարի վարորդը։ Դե դեմից արդեն հերքել էին՝ հակագազով չեն եղել...

Դե սա էլ հո ընդդիմադիր մեկը չի, որ գիշերով խուզարկության ակտ մակագրեին, 19 տարի առաջ մահացած մարդու վրա քրգործ հարուցն, ու 24 ժամ չանցած մարդ կալանավորեն՝ 20 տարի առաջ ստորագրած ինչ-որ թղթերի համար։ Զինվոր ա էլի, մեկը էն հազարներից, որոնց գլուխը կերան ու մնացին անպատիժ»,-գրել է Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է