Ներքին Միտք 1 ամիս առաջ - 22:59 25-08-2026

Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Մեսրոպ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին հայտարարել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում։ Խոսքը Շիրակի մարզում Նոր Ջրաձոր գյուղի մասին է. գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«2022թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանը նորից ասել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու։ Խոսքն էլի Նոր Ջրաձոր գյուղի մասին է։

2024թ․ հայտարարվել է, որ գյուղի կառուցումը սկսվում է և կավարտվի երեք տարում։

Պետական պաշտոնյաները հաստատված ծրագրերի կատարման, տրված խոստումների, հրապարակային խոսքի նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն։

Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս գյուղը չկառուցելու համար։ Աշխատանքից չի ազատվել, նկատողություն չի ստացել, բացատրություն չի տվել։ Այլ, սրա փոխարեն, բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար։

Որ հարցնես, օրերով հեքիաթ կպատմեն, թե ինչու չեն կառուցել այս գյուղը ու բոլորը կլինեն մեղավոր, բացի պետական պաշտոնյաներից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը օրեր առաջ անդրադարձել էր Ջրաձորի խնդրին՝ նշելով, որ գյուղում բնակիչները տարիներ շարունակ սպասում են խոստացված տեղափոխությանը, սակայն այսօր նրանք շարունակում են ապրել կիսախարխուլ ու վթարային տներում, քանդված փողոցներով և տարրական ենթակառուցվածքային խնդիրների պայմաններում։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում