Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 23:48 22-08-2026

Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր գյուղում բնակիչները տարիներ շարունակ սպասում են խոստացված տեղափոխությանը, սակայն այսօր նրանք շարունակում են ապրել կիսախարխուլ ու վթարային տներում, քանդված փողոցներով և տարրական ենթակառուցվածքային խնդիրների պայմաններում։

Գյուղում, բնակիչների խոսքով, գրեթե ամեն ինչ խնդիր է։ Փողոցները քանդված են, ճանապարհների մի շարք հատվածներ անմխիթար վիճակում են։ Տների մի մասը դատարկվել է, մյուսները՝ տարիների ընթացքում կիսախարխուլ դարձել։

Բնակիչներն ասում են՝ տարիներ շարունակ գյուղում հիմնանորոգումներ գրեթե չեն իրականացվել, քանի որ մշտապես խոսվել է Ջրաձորի տեղափոխման մասին, սակայն խոստացված նոր գյուղն այդպես էլ չի կառուցվել։ Ջրաձորում մարդիկ ապրում են սպասելով մի ծրագրի, որի մասին խոսվում է արդեն տասնամյակներ։

Ջրաձորի ամբողջական վերաբնակեցման մասին որոշումը տարիներ առաջ ընդունվել էր Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում։ Պաշտոնական հիմնավորումներում նշվել էր, որ գյուղի տեղափոխումը կապված է նաև բնակավայրի տարածքի սողանքային ռիսկերի հետ։ Սակայն մինչ նոր գյուղի կառուցման խոստումները մնում են թղթի վրա, Ջրաձորը շարունակում է դատարկվել։

Մարդիկ հեռանում են՝ չսպասելով, թե երբ իրենց կտեղափոխեն անվտանգ ու ժամանակակից բնակավայր։ Խոստացված տեղափոխությունը մնացել է օդում, իսկ մինչ այդ գյուղը կամաց-կամաց փլվում ու դատարկվում է։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է դատարկվող Ջրաձորը։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել