ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների քարտուղարությունը։
«Գանձապետարանը կատարում է նախագահ Թրամփի՝ Սիրիայի ժողովրդին մեծության հասնելու հնարավորություն տալու խոստումը։ Այսօրվա քայլերը կնպաստեն Սիրիայում լրացուցիչ ներդրումների խթանմանը՝ քաղաքական և տնտեսական կայունությանը նպաստելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը։
Սիրիան ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում ընդգրկված չորս երկրներից մեկն էր՝ Կուբայի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին։ 1979 թվականին Սիրիայի նկատմամբ սահմանված այդ կարգավիճակը հանգեցրել էր ԱՄՆ-ի օգնության, պաշտպանական արտադրանքի մատակարարման և երկակի նշանակության որոշ ապրանքների արտահանման սահմանափակումների։