Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:32 13-11-2021

ԱՄՆ-ում դատարանը պաշտոնապես դադարեցրել է Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը երգչուհու նկատմամբ

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) դատարանը ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հորը պաշտոնապես հեռացրել է նրա նկատմամբ խնամակալությունից։ Այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Խնամակալությունը կասեցնելու և հետագայում դադարեցնելու մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 29-ին։ Ավելի վաղ դրան համաձայնել էր նաև երգչուհու հայրը՝ Ջեյմի Սփիրսը։ Ուրբաթ օրը կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Բրենդա Փեննին պաշտոնապես դադարեցրել է Բրիթնի Սփիրսի նկատմամբ նրա հոր 13-ամյա խնամակալությունը: Երգչուհու ֆինանսների վերահսկողությունը ժամանակավորապես կփոխանցվի արհեստավարժ աուդիտորի, որը պնդել են նաև երգչուհին և նրա փաստաբան Մեթյու Ռոզենգարթը։

Ինքը՝ Բրիթնին, ներկա չի եղել դատական ​​նիստին։ Նրա փաստաբանը, մեկնաբանելով դատավճիռը, ասել է, որ սա երգչուհու համար «բացառիկ օր է»։ «Ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ կարող ենք ասել, որ միայն մեկ մարդ՝ ինքը՝ Բրիթնին, իրավունք ունի որոշել, թե ինչ անել հետո»,- ասել է Ռոզենգարթը։ Նա պարզաբանել է, որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

2008թ.-ին Սփիրսը մասնակի անաշխատունակ էր ճանաչվել թմրամիջոցների և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Այդ ժամանակվանից երգչուհու ֆինանսները, այդ թվում՝ բազմամիլիոնանոց հավատարմագրային ֆոնդը, վերահսկվել է նրա հոր և դատարանի կողմից նշանակված փաստաբանի կողմից։ Երգչուհու հայրը նաև նրա կարիերայի, բուժման և անձնական կյանքի հետ կապված որոշումներ է կայացրել։