Արտաքին 36 րոպե առաջ - 20:28 22-08-2026

ՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ Պուտին

Ռուսական զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը և վստահորեն լուծում են Կենտրոնական ռազմական շրջանի խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի արձագանքը Ուկրաինայի զինված ուժերի սադրանքներին զգայուն է Կիևի համար։ Կիևի ռեժիմի համար աղետալի միտումները տեսանելի են։ Կիևի իշխանությունները իրենք են «ջինին շշից դուրս թողել»՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական թիրախներին»,- ասել է նա։