Երևան +12°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:52 29-11-2023

Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունը թուլանում է. «Լույս»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքրացող նպաստումը ՏԱՑ-ին: Վերջին ամիսներին (բացի օգոստոսից) ՏԱՑ-ի ամսական աճերը կայունացել են 6%-ի շուրջ, ինչի արդյունքում կուտակային աճի տեմպը նույնպես նվազում է և հունվար-հոկտեմբերին կազմել է 9.2%: Բազայի էֆեկտի ազդեցությունից ելնելով՝ հետագա ամիսներին ՏԱՑ-ի կուտակային ցուցանիշը կշարունակի նվազել, քանի որ ամսական աճի ցուցանիշները կձևավորվեն ցածր մակարդակում:

Արդյունաբերության ոլորտի մտահոգիչ զարգացումները շարունակվում են արդեն բավական երկար ժամանակահատված, ինչը նշանակում է, որ ոլորտում առկա են էական խնդիրներ: Արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 6 ամիս շարունակ գրանցվում են բավական ցածր աճի կամ անկման ցուցանիշներ: Ընդ որում, վերջին ամիսներին անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Սա մի կողմից՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով (որոշ հանքավայրերի չաշխատելով և պղնձի միջազգային գների նվազմամբ), մյուս կողմից՝ փոխարժեքի արժևորման հետևանքով ՀՀ արտադրանքի մրցունակության նվազմամբ, ինչն ավելի արտահայտիչ է դառնում վերարտահանման աճի տեմպերի դանդաղման պայմաններում: Այդ իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայուն աճի հնարավորությունների նվազմանը: Ավելին, արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը նույնպես նվազում են, ինչը ևս ցուցիչ է ոլորտում ներդրումային ակտիվության նվազման մասին:

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Թեև ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) աճել են բարձր տեմպով՝ 32.6%-ով, սակայն դրանց ծավալը դեռևս հեռու է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորվել էր իրականացնել 381.8 մլրդ դրամի (նույն ժամանակահատվածի ճշտված պլանն ավելի մեծ է և կազմում է 394.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, մինչդեռ հունվար-հոկտեմբերին իրականացվել է պլանի ընդամենը շուրջ 70%-ը (իսկ ճշտված պլանի՝ 67.7%-ը), որը կազմում է 266.9 մլրդ դրամ:

Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում: 2023թ. սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 97 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին (2023թ. հոկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հիմնականում պայմանավորված արտահոսքի աճով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը

Ձեզ գուցե հետաքրքրի