Ներքին 1 ամիս առաջ - 14:19 18-08-2026

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հալաբյանում հայտնաբերված երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։

Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։

Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։

Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է