Ուղիղ եթեր
Ներքին 43 րոպե առաջ - 10:01 17-08-2026

Ջրալցված նկուղներ, կոտրված ծառեր, թեքված էլեկտրասյուներ. ինչ վիճակ է Գյումրիում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ։