Մամուլ 1 ամիս առաջ - 08:51 13-08-2026

«Ժողովուրդ». Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին հասցրել է մի իրավիճակի, երբ նրանից դժգոհ են արդեն և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները։

Փաստացի, երկու կողմում էլ իրենց խաբված են զգում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Մոսկվան Հայաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ պարբերաբար նոր ապրանքատեսակների ներմուծումն արգելելով կամ սահմանափակելով։ Ռուսական կողմը դրանք պաշտոնապես բացատրում է սանիտարական ու այլ խնդիրներով, սակայն սահմանափակումների պարբերականությունն արդեն քաղաքական ճնշման տպավորություն է ստեղծում։ Դրան գումարվում է նաև այն, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Միաժամանակ, ռուսական շուկայի հնարավոր կորուստը Եվրոպան առայժմ չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական շրջանակներից Փաշինյանին ևս հստակ ազդակներ են փոխանցվում՝ դուք եք ընտրել եվրոպական ճանապարհը, հետևաբար պետք է պատրաստ լինեք նաև այդ ընտրության գնին՝ զրկանքներին, տնտեսական դժվարություններին և զոհողություններին։ Եվրոպական կողմը փորձում է իրավիճակը մեղմել ֆինանսական հատկացումներով, օգնության ծրագրերով, դրամաշնորհներով ու վարկերով, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ լրացնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացող բացը։

Ուշագրավ է նաև իրավիճակը նոր Ազգային ժողովում։ Երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժեղ քայլով ստանձնեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը, իշխանության նկատմամբ դժգոհությունը բացահայտ դարձավ նաև եվրոպամետ դաշտում։ Եվրոպական կառույցների հետ աշխատող և եվրոպական ծրագրերից ֆինանսավորվող բազմաթիվ գործիչներ արդեն առանց նախկին զգուշավորության քննադատում են ՔՊ-ին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ հեգնում ու ծաղրում իշխանության քայլերը։

Ստացվում է բավական խոսուն պատկեր. Մոսկվան Փաշինյանին չի վստահում՝ համարելով, որ նա Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, իսկ եվրոպամետները դժգոհ են, որ հռչակված եվրոպական ուղին իշխանությունը հետևողականորեն չի իրականացնում։ Կարճ ասած՝ Փաշինյանի բազմավեկտոր քաղաքականությունը հասել է մի կետի, որտեղ նա հասցրել է հիասթափեցնել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային։ Իսկ այդ քաղաքական մանևրումների տնտեսական գինը, ի վերջո, վճարում է Հայաստանը, ՀՀ տնտեսվարողն ու օրեցօր ամեն ինչի համար թանկ վճարող քաղաքացին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է