Ներքին 1 ամիս առաջ - 15:21 09-08-2026

Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն վիճաբանել է եղբայրներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Պ․-ի, 23-ամյա Ավետիս Պ․-ի և վերջիններիս հայր՝ 57-ամյա Աշոտ Պ․-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են և հարվածներ են հասցրել Արթուր Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Արթուր Գ․-ն իր ընկերների հետ վերցնելով տարբեր տեսակի սառը զենքեր, օգոստոսի 3-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, հավաքվել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում և պատրաստվել, որպեսզի, երբ եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, նրանց հանկարծակիի բերելով՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց հետ վերցրած տարբեր տեսակի սառը զենքերը կիրառեն եղբայրների նկատմամբ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»