Արտաքին 3 ամիս առաջ - 17:41 04-08-2026

«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ավարտել է տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը։ Բաքվից մինչև Զանգելան և Հայաստանի սահման ընկած ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները գտնվում են կառուցման ավարտական փուլում։ Բացի այդ, վերականգնվել է Նախիջևանի երկաթգիծը։

Հաջիևը հիշեցրել է, որ Թուրքիան նոր երկաթգիծ է կառուցում Կարսի և Իգդիրի միջև, հավելելով, որ այն դառնալու է տարածաշրջանի նոր տրանսպորտային ցանցի մի մասը։

«Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այդքան էլ հեռու հեռանկար չէ։ Ակտիվ դիվանագիտական աշխատանքն ու ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում են»,- ասել է Հաջիևը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը