Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 23:57 01-08-2026

Ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ում հույսերն ու ակնկալիքները չեմ արդարացրել․ Տիգրան Աբրահամյան

8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները մոտեցան ավարտին, այդ թվում` իմ գործունեությունը ԱԺ-ում․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Եթե կարճ ամփոփեմ, ապա անցնող 5 տարիները պատերազմի, ողբերգության, տառապանքի, հայրենազրկման մասին էին:

Թեև այս շրջափուլը նշանավորվեց փողոցային պայքարի, դիմադրության մի քանի հանգրվանային փուլերով, սակայն այդ գործընթացն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ:
Անշուշտ, կան բաներ, որոնց մասին մեկ այլ իրավիճակում կարելի էր երկար խոսել սահմանային/զորամասային այցերից, ոստիկանական բաժիններից, կալանավայրերից մինչև մարզային մեծաթիվ այցեր, քաղաքացիների հետ շփումներ, սակայն գլխավոր հարցի` իշխանափոխության գործընթացի չիրացումը, որոշակիորեն ստվերում է աշխատանքի մնացած հատվածը:

Խորհրդարան մուտք գործելու առաջին իսկ օրից փորձել եմ իմ գործունեությունը ծավալել` մեր երկրի պետական և ազգային շահերի առաջ մղման շրջանակներում:
Փորձել եմ իմ խոսքով, գործունեությամբ, կեցվածքով, վարքագծով արդարացնել բոլոր այն մարդկանց հույսերն ու սպասելիքները, ովքեր իրենց քվեով, աջակցությամբ, քաջալերմամբ ամեն ինչ արել են, որպեսզի խորհրդարանում պատշաճ ձևով ներկայացնեմ ու պաշտպանեմ մեր քաղաքացիների իրավունքները և նրանց առաջնային շահերը:
Մյուս կողմից` ներսումս անընդհատ կռիվ է, լուռ դիմակայություն, շատ ավելին, քան իմ հրապարակային խոսքում է արտահայտվում:
ՀՀ տարածքներն օկուպացված են, Արցախը հանձնված, հայը` դավաճանված, իսկ դրա պատասխանատուներն ու մեղավորները ոչ միայն բանտում չեն, այլ վերընտրվում են, մեր երկրի և ժողովրդի համար կենսական որոշումներ ընդունում:

Ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ում հույսերն ու ակնկալիքները չեմ արդարացրել, չեմ կարողացել օգնել, անհրաժեշտ պահին իրենց կողքին չեմ կարողացել լինել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել են, միշտ իմ կողքին են եղել` իմ քաղաքական թիմին, ընկերներին, ընտանիքին:
Շատ կարևորում եմ ակտիվ գործակցությունը ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի, միավորների, գործիչների, հանրային ոլորտը ներկայացնող անձանց հետ:

Հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրատվամիջոցներին և դրանց ներկայացուցիչներին` մշտական լուսաբանումների, բարդ պայմաններում իրենց մասնագիտական ծանր աշխատանքն անելու և ընդհանուր գործին մեծ օգուտ բերելու համար:

Սա քաղաքական հրաժեշտի խոսքեր չեն, պարզապես կարճ ամփոփումն է իմ պատգամավորական գործունեության, ընթացիկ իրավիճակի մասին և հիշեցումն այն մասին, որ պայքարն այլընտրանք չունի, և անկախ տվյալ պահի կարգավիճակից՝ պետք է այն նոր ուժով շարունակել:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie