Ուղիղ եթեր
Խորագիր 1 ամիս առաջ - 20:00 01-08-2026

Խորագիր. Քֆուր և Կոնջորյան եղբայրներ, ՔՊ «ռակիրովկաներ», հեզ ընդդիմադիրներ, հալածվող Ծառուկյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Անդրադարձ է եղել օրեր առաջ տեղի ունեցած՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի դաժան ծեծի դեպքին ու դրա մանրամասներին. պարզվել է, որ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի եղբայրը պարեկների ուղեկցությամբ շրջում է, մարդկանց տների մոտով անցնելիս սարսափելի հայհոյանքներ հնչեցնում, սակայն նրան ուղեկցող պարեկներին չեն հայտնաբերել, խուլիգանության հետ կապված քրեական գործ էլ չի հարուցվել:

Շեշտվել է նաև, որ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն, որը, ի դեպ, աշխատում է միլիարդավոր դրամների վնասով։

Մյուս կարևոր թեման, որը քննարկվել է, Ռուսաստանի հետ խորացող հակասություններն են և հայկական տարբեր ապրանքատեսակների արտահանման նորանոր սահմանափակումները, շաբաթվա սկզբին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահը պահանջել է Հայաստանում հանրաքվե անցկացնել՝ որոշելու, թե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե ցանկանում է միանալ ԵՄ-ին:

Այս համատեքստում շեշտադրվել է այն միտքը, որ Ռուսաստանը երբեք մեզ չի դիտարկել որպես անկախ սուբյեկտ, Ավետիք Քերոբյանը տեսակետ է հայտնել, որ Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացել է վերջին տարիների ընթացքում, քանի որ ինքնիշխանությունը որոշվում է ոչ թե խոսքերով, այլ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությամբ:

Քննարկվել են հետընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ նոր թափ հավաքած հալածանքները, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժին մանդատներից զրկելը, նրա ձերբակալությունը և ներկայացված մեղադրանքները:

«Քաղաքական պրոցեսը զուգորդվում է քրեական պրոցեսով, և դա մի նպատակ ուներ՝ ժողովրդի աչքում Ծառուկյանին ներկայացնել որպես հանցագործ՝ դրանով նաև արդարացնելով Ծառուկյանին ձայներից զրկելու գործընթացը»,- նշել է Քերոբյանը:

Գևորգ Էմին-Տերյանն էլ շեշտել է, որ սա միայն Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքի հարցը չէ, այլ մեր՝ որպես հասարակության լինելիության հարցն է. «Եթե մենք չենք կարողանում ապօրինությունը օրինական ձևով վերացնենք, այլ նորից անում ենք ապօրինություն, դրանով արդարացնում ենք առաջնահերթ ապօրինությունը և քանդում ենք հետագայում օրինական ինչ-որ բան ունենալու մեր հեռանկարը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է