Ներքին 4 տարի առաջ - 13:34 04-02-2022

Ինչ ունեցվածք ունի իշխանությունների կողմից հալածվող «talanchi datavory»

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Բախշիյանի լիազորությունները դադարեցված են, նրան մեղադրանք է առաջադրվել իբրև կալանավորման ոչ իրավաչափ որոշում կայացնելու համար։ Իշխանությունների այս գործողությունները, սակայն, դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ համարում են քաղաքական հետապնդում, իրավաբանական հանրության ներկայացուցիչները կարծում են, որ սա դատական իշխանության նկատմամբ ճնշման հերթական փորձն է, իսկ որոշներն էլ կարծում են, թե Փաշինյանը «talanchi datavorneric» է ազատվում։

Oragir.news-ը ստորև ներկայացնում է իշխանությունների կողմից հալածվող դատավոր Բորիս Բախշիյանի ունեցվածքը՝ ըստ նրա ներկայացրած տարեկան հայտարարագրի։

Դատավորի 2020 թվականի հայտարարագրի տվյալների համաձայն` Բախշիյանը ունի մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում Ստեփանակերտում և հողամաս։ Բախշիյանը վարում է 2006 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ 2020 թվականի ավարտին Բախշիյանի ֆինանսական միջոցները կազմել են ընդամենը 3 մլն 100 հազար դրամ։ Որպես դատավոր` Բախշիյանը ստացել է ընդամենը 3 մլն 653 հազար դրամ աշխատավարձ, 425 հազար դրամ ստացել է ՀՀ արդարադատության ակադեմիայից, և 601 հազար դրամ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի