Արտաքին 3 տարի առաջ - 20:33 21-12-2022

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում որոշ ընդդիմադիրներ դեմ են Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր դեմ են Թուրքիայի կողմից Արցախի հարցում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում։

Էրդողանը շեշտել է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ դեմ էին Լիբիայի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայություններին, Արևելյան Միջերկրական ծովում իրականացվող հորատման աշխատանքներին, Կիպրոսում որոշ բնակավայրերի վերաբացմանը, ինչպես նաև Արցախի հարցում Ադրբեջանին տրամադրվող աջակցությանը։ «Կան մարդիկ, ովքեր դեմ են, որ մենք Ղարաբաղում աջակցենք մեր եղբայրներին»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը հավելել է, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այս հարցում այլ դիրքորոշում ունեն:

Նա նաև նշել է, որ հիմա էլ կան այնպիսի գործիչներ, ովքեր քննադատում են Թուրքիայի կառավարության որոշ քայլեր։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք