Սպորտ 2 ամիս առաջ - 23:08 29-07-2026

Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին

Բրազիլական ֆուտբոլի պատմության ամենավառ աստղերից մեկը՝ Նեյմարը, պաշտոնապես հաստատել է ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու որոշումը: 34-ամյա հարձակվողը վերջակետ է դրել միջազգային կարիերային՝ նշելով, որ իր ժամանակը «Սելեսաոյում» սպառվել է։

Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունում վենեսուելական «ՈւՍՎ»-ի նկատմամբ 4:2 հաշվով տարած հաղթանակից հետո տված հարցազրույցում «Սանթոսի» աստղը հանդես է եկել հուզիչ, բայց վճռական հայտարարությամբ.
«Իմ պատմությունը հավաքականի հետ մոտեցավ իր ավարտին։ Ես պատմություն կերտեցի, ես շատ երջանիկ էի։ Արյունս ու կյանքս եմ դրել այս գործում, միշտ պայքարել ու ուժերս չեմ խնայել հանուն դեղին մարզաշապիկի, բայց այլևս չեմ ցանկանում դա անել»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նեյմարի՝ հավաքականից հեռանալու խոսակցություններն ակտիվացել էին դեռևս ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Նորվեգիայից կրած սենսացիոն պարտությունից (1:2) հետո: Այն ժամանակ հարձակվողն ակնարկել էր հեռանալու մասին, սակայն պաշտոնական հաստատում չէր եղել:

Այս հայտարարությանը նախորդել էր նաև մեկ այլ միջադեպ «Սանթոսում»: Նախորդ շաբաթ օրը «Շապեկոենսեի» հետ ոչ-ոքիից հետո ֆուտբոլիստին մեղադրում էին թիմի երիտասարդ խաղացողների նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունքի մեջ։ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին աստղը, սակայն, արդարացրել էր իր քայլերը՝ նշելով, որ ինքն ավագն է և իրավունք ունի պահանջկոտ լինել խաղընկերներից, բայց հերքել էր «կարմիր գծերը» հատելու մեղադրանքները:

Նեյմարը հեռանում է ազգային թիմից՝ իր անունը ոսկե տառերով գրելով Բրազիլիայի ֆուտբոլի պատմության մեջ։ Նա «Սելեսաոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Ազգային թիմի մարզաշապիկով Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել 130 անգամ՝ գրանցելով հավաքականի պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշը։ Նա հեռանում է որպես բացարձակ ռեկորդակիր. հարձակվողը հեղինակել է 80 գնդակ՝ դառնալով Բրազիլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, ինչպես նաև աչքի է ընկել 59 արդյունավետ փոխանցմամբ։ Բացի անհատական ձեռքբերումներից, նա հավաքականի հետ նվաճել է նաև թիմային տիտղոսներ՝ 2013 թվականին հաղթելով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, իսկ 2016-ին դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Armsport

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո