Ներքին 3 ամիս առաջ - 22:18 29-07-2026

Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը, այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ անունով Հայոց Կաթողիկոս չի ճանաչում։

Այս հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է ընտրություններին հաջորդող ժանակաշրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը։
Այն որ Եկեղեցու դեմ այդ արշավը հակասահմանադրական է՝ նույնիսկ կասկած չի հարուցում։
Ցավոք, կասկած չի հարուցում նաեվ այն, որ գործող իշխանությունը «թքած ունի» Սահմանադրության եվ սահմանադրականության վրա։

Ավելին, իշխանությանը չի կաշկանդում, որ իր այդ ապազգային վարքագծով ավելի է խորացնում պառակտումը հայ հասարակության շրջանում, բաժանարար պատնեշներ ձեվավորում աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջեվ։ Մինչդեռ հայության միասնականությունը շատ կարեվոր գործոն է Հայաստանի հանդեպ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համազգային հավաքական կարողությունների ձեվավորման խնդրում։

Այլեվս միայն մտոք կույր լինելու դեպքում է հնարավոր չգիտակցել, որ Փաշինյանին իշխանությունն անհրաժեշտ է Հայաստանի պետական ինստիտուտները կաթվածահար անելու եվ Հայաստան Պետության վերջնական կազմաքանդման համար (այսօր առանց բացառության պետական բոլոր ինստիտուտները գործում են ոչ թե Սահմանադրությամբ եվ օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում, այլ՝ մեկ անձի սուբյեկտիվ ցուցումներով)։

Այս իրավիճակն այլ կերպ քան պետականության ճգնաժամ՝ չես անվանի։

Ահա այդ ճգնաժամը «հաջողությամբ» կառավարելու անհրաժեշտ նախապայմանը՝ ազգի եվ հասարակության ջլատումն ու պառակտումն է։

Հայոց Հովվապետի դեմ արշավանքը նպատակ ունի կազմաքանդել նաեվ ազգային այն ինստիտուտը, որին վերապահված է համազգային հոգեվոր միասնականության ապահովման եվ ազգապահպանության հույժ կարեվոր առաքելությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ապազգային այս արշավանքը Հայոց Անկախ Պետականության կործանման գործընթացն ավարտին հասցնելու իշխանության վերջին ճիգն է։
Մոտեցել է ազգովի սթափվելու պահը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie