Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 29-07-2026

750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում 12 տարի ապրող և աշխատող Հնդկաստանի քաղաքացիներ Հարդիբն ու Աջայը պնդում են, որ դարձել են խարդախության զոհ։

Նրանք Oragir.News-ի հետ զրույցում պատմել են, որ իրենց հայրենակից Անիտ Փոսլան խոստացել է օգնել փաստաթղթերի և Հայաստան վերադառնալու հարցում, սակայն գումարը ստանալուց հետո պարտավորությունները չի կատարել։

Հարդիբի խոսքով՝ ինքը մեկնել էր Հնդկաստան՝ ընտանիքին տեսակցելու, սակայն Իրանի օդային տարածքի փակվելու պատճառով չի կարողացել վերադառնալ Հայաստան։ Այդ ընթացքում նա դիմել է Հայաստանում բիզնես ունեցող իր հայրենակցին՝ Անիտ Փոսլային, որը խոստացել է օգնել վերադառնալ Հայաստան։

«Ինքը ասաց՝ կօգնեմ, դրա համար գումար է պետք։ Ես տվել եմ մոտ 750 դոլար։ Հետո Աջայն էլ հավատաց և նույն չափով գումար փոխանցեց»,- պատմել է Հարդիբը։

Նրանց խոսքով՝ ընդհանուր փոխանցված գումարը կազմել է շուրջ 1430 դոլար, որից վերադարձվել է միայն մոտ 100 հազար դրամին համարժեք գումար, իսկ մնացած պարտքը մինչ այժմ չի վերադարձվել։ Հնդկաստանի քաղաքացիները նշել են, որ բազմիցս դիմել են ոստիկանություն։ Նրանց խոսքով՝ սկզբում իրենց ասել են, որ կփորձեն օգնել, սակայն հետագայում գործը տեղափոխվել է քննչական մարմիններ։

«Գնացինք ոստիկանություն, պատմեցինք ամբողջը։ Հետո մեզ ուղարկեցին քննիչի մոտ։ Ասացին՝ գործը քննվում է, սպասեք պատասխանին։ Անցել է 10 օրից ավելի, բայց դեռ որևէ պատասխան չենք ստացել»,- նշել են նրանք։

Վերջիններս նաև պնդում են, որ Անիտ Փոսլայի դեմ այլ մարդիկ ևս բողոքներ ունեն։ «Մենք առաջին մարդիկ չենք, որ բողոքել ենք։ Ասում են՝ նրա անունով շատ բողոքներ կան։ Նա բիզնես ունի, հոսթել ունի, վիզաների հետ կապված գործերով է զբաղվում»,- պատմել են նրանք։

Հարդիբն ու Աջայը նշել են, որ իրենց նպատակն է միայն ստանալ իրենց գումարը և հասնել արդարության։

«Մենք այստեղ 12 տարի ապրում ենք, աշխատում ենք, օրենքի հետ երբեք խնդիր չենք ունեցել։ Չգիտենք՝ ով է իրեն պաշտպանում, ինչու մինչև հիմա հարցը լուծում չի ստացել։ Եթե պատասխան չլինի, պատրաստվում ենք դիմել նաև պետական այլ մարմինների»,- ասել են նրանք։

Նրանք ընդգծել են, որ չեն ցանկանում որևէ մեկի դեմ պայքարել, այլ միայն պահանջում են, որպեսզի իրենց հարցը իրավական ճանապարհով լուծվի։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը

Ձեզ գուցե հետաքրքրի