Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 02:00 01-04-2024

Հաղթեց ժողովրդավարությունը, որի համար շատ թանկ գին վճարեցինք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում առաջին հերթին հաղթել է թուրքական ժողովրդավարությունը, ազգային կամքը և երկրի 85 միլիոն բնակչությունը։ Այս մասին Էրդողանն ասել է Անկարայում ունեցած իր հետընտրական առաջին ելույթում, որում անդրադարձել է նախօրեին կայացած ընտրությունների արդյունքներին։

«Թեկնածուներից առաջ այս ընտրարշավի հաղթողը Թուրքիան էր, մեր ազգն էր, մեր ժողովրդավարությունն էր, որի համար մենք շատ թանկ գին վճարեցինք»,- կարծում է Թուրքիայի նախագահը, ում գլխավորած կուսակցությունն առաջին անգամ իր կառավարման ողջ ընթացքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Էրդողանը հիշեցրել է, որ այս ընտրությունները 18-րդն են՝ իր կուսակցության կառավարման 22 տարիների ընթացքում։ Նա ափսոսանք է հայտնել, որ նախորդ տարի մայիսին կայացած համապետական ընտրություններում տարած հաղթանակից 9 ամիս անց իրենց չհաջողվեց հասնել այն արդյունքին, որը ցանկանում էին և հույս ունեին, որ կստանային։

«Մայիսի 14/28-ի ընտրություններում մեր հաղթանակից 9 ամիս անց, ցավոք, չկարողացանք ՏԻՄ ընտրությունների քննությունում ստանալ այն արդյունքը, որը ցանկանում էինք ու ստանալու հույս ունեինք։ ԱԶԿ-ի և Ժողովուրդ դաշինքի շրջանակներում՝ մենք ինտենսիվորեն պատրաստվել էինք այս ընտրական քննությանը, ինչպես նախորդներին»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը՝ նշելով, որ իր կուսակիցները ընտրությունների օրացույցի մեկնարկի օրվանից ի վեր գիշեր-ցերեկ աշխատել են։

Էրդողանն ասել է, որ վերջին 2 ամսում շրջել են երկրի 52 տարբեր քաղաքներում, որտեղ զգացել են ժողովրդի զարկերակը և իրենց հետագա գործողություններում հաշվի կառնեն դա։

Թուրքիայի նախագահն իր հետընտրական ելույթում ընդգծել է, որ ազգի կամքն ամեն ինչից վեր է, որին երկրի իշխանությունները ենթարվելու են։ Նա շնորհավորել է ընտրությունների արդյունքներով ընտրված բոլոր քաղաքապետներին և տեղական իշխանությունների անդամներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կբավարարեն իրենց ընտրած մարդկանց պահանջներ և պաշտոնավարման ընթացքում չեն ընկնի իներցիայի մեջ։

Նա հավելել է, որ իր գլխավորած կառավարությունը կշարունակի աջակցել ընտրված բոլոր տեղական իշխանություններին, իսկ իր գլխավորած կուսակցությունը ինքնաքննադատությամբ կվերլուծի արձանագրած անհաջողությունների պատճառները։ «Մենք հեռու ենք մնալու ազգի հայեցողությունը կասկածի տակ դնելուց»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն է, իսկ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը երկրորդն է։



Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան