Արտաքին 3 տարի առաջ - 14:00 30-05-2023

Ընտրություններում հաղթել են ժողովրդավարությունը և թուրք ժողովուրդը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ երկրում տեղի ունեցած ընտրական մարաթոնում հաղթել են ժողովրդավարությունը և թուրք ժողովուրդը։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխացմամբ՝ Էրդղոանն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թուրքիայի Առևտրի և արդյունաբերության և բորսաների պալատների ասոցիացիայի նիստում։

Էրդողանի շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել համապետական ընտրություններին։ Նա ընտրությունների անվիճելի հաղթող է համարել յուրաքանչյուր քաղաքացու, ով հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային։

«Ընտրությունների անվիճելի հաղթող եմ համարում յուրաքանչյուր քաղաքացու, ով հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային, յուրաքանչյուրին, ով իրեն այս հողի մաս է անվանում։ Անատոլիայի բնակիչների իմաստությունը կրկին յուրացրել է քաղաքականության ինժեներներին։ Ահաբեկչական կազմակերպությունների կիրառմամբ Թուրքիայի կուրսի վրա ազդելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայի ձեռքբերումների վրա։ Նրա խոսքով՝ այդ բոլոր տարիներին Թուրքիայի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 5.5 տոկոսով, իսկ երկրի ՀՆԱ-ն 236 մլրդ դոլարից հասել է 1 տրիլիոն դոլարի։ «Թուրքիայի մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 3600 դոլարից հասել է 10650 դոլարի։ Զբաղվածությունն ցուցանիշն աճել է՝ հասնելով մինչև 32 միլիոն մարդ։ Արտահանումը 36 մլրդ դոլարից հասել է 255 մլրդ դոլարի, իսկ զբոսաշրջիկների հոսքը՝ 12,8 մլն դոլարից հասնելով 51,5 մլն դոլարի»,- նշում է նա։

Էրդողանը կարևորել է նաև թուրքական Togg ներքին էլեկտրական մեքենաների ծրագրի իրականացումը, որն իր խոսքով դարձել է թուրք ժողովրդի 60-ամյա երազանքի մարմնավորումը։

Թուրքիայի նախագահն այնուհետև անդրադարձել է աշխարհաքաղաքական գործընթացների թեմային, ինչպես նաև դրանց ազդեցությանը այն տարածաշրջանի վրա, որտեղ գտնվում է Թուրքիան։ «Մեր նպատակն է «անվտանգության և խաղաղության գոտի» ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք»,- ասել է նա։

Վերջինս նաև հավելել է, որ Թուրքիան նույնպես կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարգավորելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին

Ձեզ գուցե հետաքրքրի