Ներքին 2 ամիս առաջ - 19:30 28-07-2026

Նախաքննության գաղտնի՞ք, թե՞ տեղեկատվության անհարկի սահմանափակում․ Թալինի ողբերգական վթարի հետքերով

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Oragir.News-ի հետ զրույցում Թալին-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ մինչև դատաբժշկական փորձաքննության ավարտը հնարավոր չէ հայտնել՝ վարորդը եղե՞լ է սթափ, թե՞ ոչ, ինչպես նաև՝ ունեցե՞լ է արդյոք մահվանը նպաստած առողջական խնդիրներ։

Սակայն պարզաբանման չարժանացան նաև մի շարք այլ հարցեր, որոնք առերևույթ չեն վերաբերում նախաքննության գաղտնիքին։

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն չպատասխանեց՝ պարզվե՞լ է արդյոք, թե վարորդն ունեցե՞լ է տվյալ տեսակի տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի համապատասխան կարգ, քարով բեռնված բեռնատարի բեռը ծածկվա՞ծ է եղել, ինչպես նաև՝ ո՞ր ընկերությանն է պատկանել բեռնատարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թալին–Քարակերտ ավտոճանապարհին 51-ամյա վարորդը, քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը վարելիս, կողաշրջվել էր, ինչի հետևանքով տեղում մահացել էր։ Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարցին, թե ի՞նչ պահանջներ են սահմանված նման բեռների տեղափոխման համար և արդյոք ստուգվում է՝ տվյալ դեպքում այդ պահանջները պահպանվել են, թե ոչ, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը պատասխանեց, որ վարույթի շրջանակում այդ հարցին ևս չեն կարող մեկնաբանություն տալ։

ՆԳՆ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ վթարի պատճառների և հանգամանքների վերաբերյալ հարցերը գտնվում են Քննչական կոմիտեի իրավասության շրջանակում, իսկ ոստիկանությունն իրականացնում է դեպքի արձանագրումն ու նյութերի փոխանցումը նախաքննության մարմնին։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ