Ներքին 52 րոպե առաջ - 14:20 28-07-2026

ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ


Եվրոպայում ընդունում են, որ ԵՄ-ում աճող տնտեսական խնդիրները թույլ չեն տա փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի կրած միլիարդավոր վնասները, հայտնում է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։

«Եվրոպական կառույցներում ընդունում են, որ Եվրամիությունում աճող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցային քաղաքականությամբ և Ուկրաինայում պատերազմին աջակցելու եվրոբյուրոկրատների մոլուցքային ձգտմամբ, Բրյուսելին հնարավորություն չեն տա Երևանին փոխհատուցել իրենց կրած միլիարդավոր վնասները», - ասված է ԱՀԾ հաղորդագրության մեջ։

ԱՀԾ-ում նաև նշվում է, որ Եվրոպայի շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին։