Ներքին 2 ամիս առաջ - 12:55 28-07-2026

ԱԺ-ն նոր կայք ունի․ բոլորն անցնում են անճոռնի ու միաձև դիզայնի

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գաբոյանը գրել է․

Ալեն Սիմոնյանի մոտ քոմենթել չի լինում, դրա համար որոշեցի առանձին գրեմ։
Նոր կայքը լավ ա, բայց դուք էս տարվա փետրվարին N153-Ն որոշում եք ընդունել, որը վերաբերում ա պետական կայքերին ներկայացվող պահանջներին։
Մի կողմ դնենք իմ անձնական, խիստ բացասական վերաբերմունքը էս որոշմանը, ու ներկայացնեմ դրանում նշված պահանջներից մի փոքրի կտոր։

25. Պաշտոնական կայքէջի գլխավոր էջի վերին մասի առաջին մակարդակը պետք է պարունակի`
1) Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը (զինանշանը).
2) պետական մարմնի անվանումը.
3) որոնման համակարգը, որը պետք է համապատասխանի «Հենակետ» դիզայն-համակարգի տեխնիկական պահանջներին։

Քանի որ վերջին մի 2 ամիսը ինքը լավ թաթախված եմ թեմայում, ու ահագին տեղյակ եմ արտաքին տեսքին վերաբերող մառազմատիկ պահանջներից, զուտ ասեմ, որ լիքը անհամապատասխանություններ կան։
Մեկնաբանություններում կդնեմ արլիսի հղումը, որ հավես ունի, թող կարդա, համեմատի։
Հերթական «բոլորը հավասար են, բայց մենք մի քիչ ավելի հավասար ենք» սկզբունքն ա։

Լիքը պետական մարմիններ կային, որ նորմալ, սիրուն ու ժամանակակից կայքեր ունեին, բայց էս որոշման արդյունքում բոլորն անցնում են անճոռնի ու միաձև դիզայնին։
Ու դրա ֆոնին էս «Աժ-ն նոր կայք ունի» գրառումը շատ տարօրինակ ա նայվում ։)

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին