Մամուլ 1 ամիս առաջ - 08:56 25-07-2026

Ո՞ր ճանապարհներին չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ։ Իրավական ակտի նպատակը Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-ՏաթևԿապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է։

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակները տեղադրվում են կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով։

Դրանում առկա իրավական կարգավորումները հնարավորություն են ընձեռում գովազդային վահանակներ տեղադրել Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում։ Նշված ավտոմոբիլային ճանապարհներին օրինական կամ ապօրինի տեղադրված են բազմազան տեսքի գովազդային վահանակներ և գովազդի այլ կառուցվածքային տարրեր, որոնց առկայությունը խաթարում է ճանապարհների արտաքին տեսքը, ապօրինի կամ անխնամ տեսքի վահանակների ապամոնտաժումը տևական գործընթաց է։

2009 թվականի օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշմամբ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով կասեցված է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է կարգի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակի տեղադրումն արգելող իրավական կարգավորումներում կատարել փոփոխություն և դրա տեղադրումը մերժելու իրավական հիմք սահմանել այն դեպքերը, եթե այն տեղադրվելու է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում, ընդ որում՝ այս կարգավորումը տարածվելու է նաև նշված ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների և Երևանի միջով անցնող տարանցիկ հատվածներում գովազդային վահանակների տեղադրման համար ներկայացված դիմումների վրա։

Կարգավորման առարկան Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային մայրուղու առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն են, որոնց ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակության հետ չառնչվող և միջանցքի արտաքին կահավորմանը տրամաբանությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է՝ արագընթաց ավտոմոբիլային մայրուղում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պատշաճ արտաքին տեսքի ապահովման նկատառումներով։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից

Ձեզ գուցե հետաքրքրի