Ներքին 4 տարի առաջ - 10:07 07-09-2022

Նիկոլ Փաշինյանն ուզում է մինչև տեղադրումը փոխել Մարտի 1-ի հուշարձանը

Մոտ երկու տարի առաջ հայտարարված մրցույթում հաղթած նախագիծը, որի հեղինակը գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, այժմ գրեթե պատրաստ է։
Ստեղծագործությունը, որը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն», գտնվում է Գյումրիում։

Oragir.news-ի տեղեկություններով, թեև հուշարձանի ամբողջ գումարը փոխանցված է, նախագիծն էլ գտնվում է ավարտական փուլում, լուրջ խնդիր է առաջացել պատվիրատուի` իշխանությունների և քանդակագործի միջև։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները Ալբերտ Վարդանյանին են փոխանցել վարչապետի ցանկությունը, որ հուշարձանի վրա փորագրվեն Մարտի 1- ի զոհերի անուն-ազգանունները, ինչին քանդակագործը կտրուկ դեմ է։ Վերջինս վստահ է, որ դրանք փչացնելու են հուշարձանի ընդհանուր գաղափարը։

Հիշեցնենք, որ հանրային բացասական ալիք բարձրացրած հուշարձանը տեղադրվելու է Երևանի Զաքիյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով շրջապատված Մանկական այգու պարսպի վրա։



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի