Ներքին 4 տարի առաջ - 19:05 05-08-2022

Կոբզոնի արձանի տեղադրումը Երևանում անթույլատրելի է աշխարհաքաղաքական այս ծանր վիճակում. Անի Խաչատրյան

«Թովմասյան» հիմնադրամը հանդես է եկել Երևանում ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի արձանի տեղադրման նախաձեռնությամբ։

Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանին հարցրինք՝ նախաձեռնությունը ավագանու քննարկմանը ներկայացվե՞լ է, եթե այո, ապա կա՞ որոշում, և ինքը ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ։

«Ավագանու նիստ, բնականաբար, չի եկել, դա եկել է ավագանու խմբակցություններին՝ կարծիքի, դեռ գաղափարն է քննարկվում»։

Հարցին, թե ում գաղափարն է դա, և որտեղ է տեղադրվելու արձանը, արդյո՞ք մասնավոր տարածքում, Խաչատրյանը պատասխանեց. «Առաջարկությունը ներկայացրել է Արտակ Թովմասյանը։ Այն, որ մասնավոր չէ, վստահաբար, այնտեղ հետագայում դիտարկվում է նաև փողոցի անվանակոչում և որևէ մշակութային կենտրոնի անվանակոչում։ Կոնկրետ հստակեցված չէ, թե որտեղ է տեղադրվելու, նշված է, որ տեղադրվելու է Երևան համայնքի սահմաններում»։

Անդրադառնալով պատրաստման և տեղադրման ծախսերի մասին հարցին՝ Խաչատրյանը հայտնեց. «Պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը «Թովմասյան» հիմնադրամը վերցնում է իր վրա։ Հիմա խմբակցությունների եզրակացությունները պետք է գնան, միգուցե ընդհանրապես չգա քննարկման»։

Արտահայտելով իր դիրքորոշումը արձանի տեղադրման մասին՝ Խաչատրյանն ասաց. «Դա անթույլատրելի է, նամանավանդ աշխարաքաղաքական այս ծանր վիճակում պետք չէ առիթ տալ տարբեր մարդկանց շահարկումների։ Ավելի խաղաղ պայմաններում միգուցե հնարավոր լիներ քննարկել, բայց ոչ համաձայնել։ Այնտեղ պատճառաբանվում է, որ Կոբզոնը երկրաշարժի ժամանակ շատ բան է արել Հայաստանի համար։ Հայաստանը իր երախտագիտությունը հայտնել էր Կոբզոնին՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի կոչումը տալով, ու նաև մոռանում էինք, որ այդ տարիներին մենք Սովետական միություն էինք, և նորմալ էր, որ պետք է Ռուսաստանի աստղերը, բարձրաստիճան պաշտոնյաները նման կերպ աջակցություն հայտնեին Հայաստանին»։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան