Ներքին 2 ամիս առաջ - 11:49 24-07-2026

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ ս․թ․ հուլիսի 17-19-ը Սևանա լճի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ հավաքը։ Այս մասին հայտնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

««Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ իրականացվող փառատոնն այս տարի ևս հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալ արդեն կայացած, հայտնի արտիստների հետ։

Երգահան Էդուարդ Զորիկյանն ընդգծել է, որ փառատոնը սիրված միջոցառում է դարձել նաև արտասահմանից ժամանած հյուրերի համար․ «Մենք ունենք, այսպես ասած, ավանդական հյուրեր՝ Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, մարդիկ, ում հետ վաղուց արդեն ընկերական հարաբերություններ են, միշտ սպասվող մեր փառատոնի հյուրերն են իրենք», - ասել է նա։

«Հուսո առագաստը» համաշխարհային բարդային ընտանիքում եզակի հարթակ է, որտեղ այսքան մեծ թվով երիտասարդներ են ներգրավված։ Արտասահմանցի հյուրերն այնքան են սիրում հայկական երգերը, որ թարգմանում են դրանք և կատարում իրենց երկրներում։

«Ինչպես ասաց մեր հյուրերից մեկը՝ զարմանալի է և համաշխարհային բարդային ընտանիքում չդիտված երևույթ, որ այս թվով երիտասարդներ են մասնակցում։ Ուստի փառատոնի կարևորությունը, ըստ էության, հենց այդ ժանրի տարածմանն է վերաբերում։ Այդ տեսակետից մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ աջակցում են այդ հարցում, և Ֆասթ Բանկը մեր կողքին տարիներ շարունակ արդեն գլխավոր հովանավոր է։ Շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, շնորհակալություն այդ կարևոր առաքելությունը տարածելու համար», - նշել է հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր