Ներքին 2 ամիս առաջ - 19:34 23-07-2026

Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցի պրոբացիայի ծառայությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ 9–րդ գումարման պատգամավոր, չի մասնակցի նիստերին, եթե նրան պետք է ուղեկցեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։

Նշենք, որ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց Արթուր Սարգսյանի պաշտպանների՝ խափանման միջոց տնային կալանքը վերացնելու միջնորդությունը և տնային կալանքը երկարաձգեց 2 ամսով։ Սակայն դատավորը թույլատրեց Սարգսյանին Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցել օգոստոսի 2–ից մեկնարկող ԱԺ նիստերին։

«Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ, ի՞նչ փոխվեց․․․ Փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրածուություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը։

Սարգսյանը հայտարարեց, թե գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը զուտ իշխանության հրամանը կատարեց` իր խափանման միջոցը չփոխելով։

«Կես ժամ ընդմիջում արեց, որ գնա տեսնի` ինչ են ասում։ Մնացած բոլոր դեպքերում տեղում հայտնում էր դիրքորոշումը։ Ես նստելուց չեմ վախենում»,– շարունակեց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր