Ավելին Ներքին 1 ժամ առաջ - 15:29 22-07-2026

Ձրին էլ էս ա էլի. ինչպե՞ս են Քրիստինա Եղոյանն ու Նարեն նշել մայրիկի տարեդարձը

Դերասանուհի և երգչուհի Քրիստինա Եղոյանի ընտանիքում տոնական տրամադրություն է: Քրիստինան ու նրա քույրը՝ Նարեն, յուրահատուկ ու հումորով լի ձևով շնորհավորել են իրենց մայրիկի՝ տիկին Նարինեի տարեդարձը: Դերասանուհին սոցցանցերում կիսվել է տոնական հավաքույթից մի զվարճալի տեսանյութով, որն անմիջապես մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում:

Հրապարակված հոլովակում Քրիստինան ու քույրը՝ Նարեն, ցույց են տալիս մայրիկի համար պատրաստած տորթը, որը ստացել են ռեստորանում: Տեսանյութն ուղեկցվում է ծիծաղով ու անմիջական կատակներով.
«Էս ինչ քոսոտ տորթ ա… Ձրին էլ էս ա էլի»,- հումորով կից գրել է Քրիստինան:

Չնայած աղջիկների կատակներին ու ծիծաղելի իրավիճակին՝ հոբելյարը՝ տիկին Նարինեն, չափազանց ջերմ ու իմաստուն ձևով է արձագանքել դուստրերի շնորհավորանքին: Նա նշել է, որ իր համար ամենակարևորը տորթի տեսքը կամ չափը չէ, այլ այն ուշադրությունը, սերն ու ջերմությունը, որ իրեն նվիրում են աղջիկները։

Ձեզ գուցե հետաքրքրի