Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 14-07-2026

Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրապետական կուսակցությունից ԱԺ-ի նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը հաղորդավար և լրագրող Մհեր Բաղդասարյանի հետ հարցազրույցում օրեր առաջ պատմել է, որ իր միջնորդությամբ 2016 թվականին բանակցություններ են կազմակերպվել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Սակայն Ռուսաստանը թույլ չի տվել, որ այս բանակցությունները շարունակվեն, կարգավորվի Արցախի հարցը և խաղաղություն հաստատվի։

Հանրության մեծ մասի համար սա ցնցող գաղտնազերծում է։ Ոմանք շոկի մեջ են։ Ոմանք նորմալ են համարում, որ Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարող էին բարձր մակարդակով բանակցություններ կազմակերպվել և նույնիսկ հաջողության հասնել, եթե ռուսները չխոչընդոտեին։ Ոմանք կարծիք են հայտնում, որ սա հնարավոր չէ, Արզաքանցյանը չէր կարող այդպիսի միջնորդական առաքելություն իրականացնել։

Ընդունենք, որ Արզաքանցյանը ճիշտ է պատմում։ Եվ իր միջնորդությամբ իրոք բանակցություններ են ընթացել ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այս պարագայում հարց է առաջանում. Ռուսաստանն ինչո՞ւ թույլ չի տվել, որ Արզաքանցյանի միջնորդությամբ բանակցությունները շարունակվեն, Արցախի հարցը կարգավորվի և խաղաղություն հաստատվի։

Գուցե ոմանց համար սա ժամանակավրեպ հարց է, քանի որ Արցախը զավթված է, հայերն այնտեղից բռնի տեղահանվել են, իսկ ղեկավարությունը դատվում է Բաքվում։ Սակայն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԱԺ են անցած ուժերը ՌԴ-ին դաշնակից են ընկալում, չեն մտածում ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, անկախության և ժողովրդավարության պաշտպանության մասին։ Եվ եթե այս ուժերի շնորհիվ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում պահպանվելու է, հետևապես՝ հնարավոր է, որ այսօր էլ, ինչպես 2016-ին, Ռուսաստանը խոչընդոտի Հայաստանի խաղաղությանն ու զարգացմանը։

Օրինակ՝ ՌԴ-ն կարող է խոչընդոտել ԹՐԻՓՓ-ի իրականացումը։ Բազմաթիվ գործիչներ նկատում են, որ Մոսկվան ունի հնարավոր լծակները, որ թույլ չտա այս մեծ նախագծի իրագործումը։ Այսինքն՝ ինչպես 2016-ին թույլ չի տվել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ խաղաղության հասնեն ու կարգավորեն Արցախի հարցը, այնպես էլ առաջիկայում կարող է թույլ չտալ, որ խաղաղություն հաստավի Հայաստանի և Ադրբեջանի միջև, Հայաստանը դառնա խաղաղության խաչմերուկ և այլն։

Անկախական և ժողովրդավար գործիչները նախկինում բազմիցս են մատնանշել և ապացուցել, որ ՌԴ-ն ապակառուցողական վարք է դրսևորել բանակցային գործընթացում, խոչընդոտել խաղաղությանը։ Այս առումով Արզաքանցյանի պատումն ուշագրավ է, քանի որ առաջին անգամ ՀՀԿ-ական նախկին պատգամավորն է աներկբա գաղտնազերծում, որ ՌԴ-ն ապակառուցողական դիրք է ունեցել արցախյան կարգավորման գործընթացում։ Սա լավատեսություն է ներշնչում, որ առաջիկայում նախկին այլ գործիչներ ևս նման խոստովանություններ կանեն։

Հատկապես հետաքրքիր կլինի Սերժ Սարգսյանի խոստովանությունն այս թեմայով։ Նախկին նախագահն, ի սեր ժողովրդի, կարող է պարզաբանել, թե ինչ դեր է ունեցել Արզաքանցյանը 2016-ին բարձր մակարդակով բանակցություններում։ Ենթադրելի է, որ նախկինների հետ ասոցիացվող գործարարները, ռուսամետ համարվող գործիչները Արզաքանցյանի այս պատումը լսելուց հետո խիզախությամբ կլցվեն ու կվերանայեն իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումը, Ռուսաստանին Հայաստանի դաշնակից չեն համարի, կկանգնեն անկախության, ժողովրդավարության դիրքերում, հանդես կգան ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու օգտին։

Կարճ ասած՝ Արզաքանցյանն այս պատումով փարոս է վառել ու ցույց տվել ստեղծված իրավիճակից դուրս գալու ափը։ Եթե ՀՀԿ անդամները, գործարարները, նախկինները, նախկինների հետ ասոցիացվողները լսեն ու հետևեն իրենց կոլեգային, ապա որոշ ժամանակ անց Հայաստանում չեն լինի միամիտ կամ միամիտ ձևացող գործիչներ, Մոսկվան էլ չի կարողանա շահագործել վերջիններիս և խաղաղության դեմ գործել՝ ինչպես 2016-ին։ Իսկ եթե ՀՀ-ում չեզոքացվի ռուսական ազդեցությունը, և ոչ ոք չուզենա Կրեմլի ձեռքում բութ գործիք աշխատել, ապա ԱԺ ընտրությունները կեղծելն ու ռուսամետ ուժերին ԱԺ անցկացնելը կիմաստազրկվեն։ Այսինքն՝ հնարավոր կլինի ընտրություններով իշխանություն ձևավորել, Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր գործիչ կդառնա։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
17:18 Ուկրաինան պետք է պայքարի մինչև վերջ՝ տեղի չտալով արտաքին ճնշումներին. Ալիև
22:37 Ողբերգական դեպք՝ Երևանում. բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է