Արտաքին 1 ժամ առաջ - 18:45 13-07-2026

Ինչու՞ էր կարևոր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար. ի՞նչ շահեց Անկարան

Հուլիսի 7-ից 8-ը Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որին ներկա գտնվեցին դաշինքի անդամ 32 երկրների և կառավարությունների ղեկավարները։

Նման գագաթնաժողովները պարբերաբար անցկացվում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններում՝ ըստ դաշինքի ընդունած որոշումների։ 2026-ին հյուրընկալող երկիրը Թուրքիան էր։

Դա թվով 2-րդ գագաթնաժողովն էր, որը տեղի էր ունենում Թուրքիայում։ Առաջինը եղել էր 2004-ի հունիսի 28-29-ը՝ Ստամբուլում։

Անկարայում հրավիրված հիշյալ գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և դաշինքի անդամ մյուս երկրների ղեկավարները։

Օրակարագային հարցերի թվում եղել են ռուս-ուկրաինական պատերազմը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Եվրոպայի անվտանգային ճարտարապետությունը, ռազմարդյունաբերության ոլորտին և ռազմական ծախսերի ավելացմանն առնչվող հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը և կիբերանվտանգությունը։

Գագաթնաժողովում քննարկվել է դաշնակիցների նպատակները՝ մասնավորապես ռազմական ծախսերը հասցնել իրենց համախառն ներքին արդյունքի 5%-ին ու խրախուսել Եվրոպային ավելացնել ռազմական արտադրությունը։

Ավելին՝ Ermenihaber կայքում:

Ամենից շատ դիտված