Ներքին 1 ժամ առաջ - 11:46 13-07-2026

Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են Mercedes-ը և Nissan-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում