Մամուլ 3 ամիս առաջ - 08:45 10-07-2026

Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից մեկ տարի անց դատական համակարգի դեմ ակցիա իրականացրեց՝ հրահանգելով շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դրանց աշխատանքը, այսօր էլ է դժգոհ արդարադատության համակարգից: Մի քանի օր առաջ նա նորից պնդեց, որ քաղաքացիները գոհ չեն դատական համակարգից ու իրեն հարցնում են, թե ինչու է, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ:

«Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, եւ այլն, եւ այլն: Բա էդ ա, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»,- ասաց նա՝ ակնարկելով, որ գնալու է կաշառակեր դատավորների հետեւից։

Դատական համակարգում նրա այս հայտարարությունն անեկդոտի թեմա է դարձել։

Դատավորների վերջին ժողովի ժամանակ մի խումբ դատավորներ քննարկել են այն եւ հումորներ արել, թե ինչպես կարող է մասիսմելքոնյաններին խրախուսող անձը խոսել արդարությունից: Մեզ ասացին, որ նրանք չեն վախենում Փաշինյանի՝ իրենց ետեւից գնալու սպառնալիքներից, քանի որ շատերը հոգնել են այս իրավիճակից եւ ուզում են ինքնակամ դուրս գալ համակարգից։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում