Մամուլ 4 տարի առաջ - 09:29 26-11-2021

Դատավորները բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որևէ մեկի գույքը չեն բռնագանձելու. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում ներքին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, նաեւ մտահոգություն է հնչել:

Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը՝ որպես ապօրինի գույք բռնագանձել եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծիք են հայտնել, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների այս ներքին քննարկումներն ավարտվել են ուշագրավ զարգացումներով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, որ իրենցից այս գործերով ավելին չպետք է պահանջեն:

Ասել է թե՝ բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում