Մամուլ 3 ամիս առաջ - 08:54 09-07-2026

Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին շատ եղան դիտարկումներ առ այն, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ու, ոչ միայն՝ մարզաշխարհի, այլ ոլորտների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ, որոնց Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցել է, օգնել է, լավություն է արել, լռում են: Բացի մեկ-երկու հոգուց, նույն մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերը բերանները ջուր են առել: Ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Մի երկուսը նույնիսկ արդարացան, թե՝ մանրամասներին տեղյակ չեն… Մի երկուսն էլ «մոդայիկ» տեքստ են ասում, թե… «քաղաքականությամբ չենք զբաղվում»:

Խոսքն, այնինչ, քաղաքականության մասին չէ, այլ մարդկային նկարագրի, անօրինականության դեմ ընդվզելու: Ու խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, ոչ էլ նրա հետ կապված հանգամանքը: Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի հետ կապված: Նույնը՝ Ռուբեն Վարդանյանի: Նաև՝ Ռոբերտ Քոչարյանի: Նաև՝ այլ քաղաքական, հասարակական գործիչների: Ու հարցը զուտ բարեգործությունը, աջակցելը կամ օժանդակելը չէ: Այսօր շատ ու շատ ազնիվ մարդիկ չեն լռում, արտահայտվում են, ընդվզում են՝ գտնելով, որ կատարվում է անարդարություն, ու իրենք չեն կարող լուռ հետևել այդ ամենին: Բայց շատերը կարող են նույնիսկ անվանապես նշել անձանց, որ հիշատակված գործիչների դռների առաջ ժամանակին «հերթ են կանգնել», հնարավոր է՝ գովաբանել են, միգուցե անհամբեր սպասել են նրանց հետ հանդիպման: Շատերը հենց աջակցություն են ստացել այդ մարդկանց կողմից, տո հենց «մարդ են դարձել» այդ մարդկանց շնորհիվ: Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ «իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք վախեցած են կամ անտարբեր են: Կամ հենց «իշխանական» են:

Մեր մեծերից Վահագն Դավթյանն իր հուշագրության մեջ մի խրատական դրվագ է արձանագրել Ավետիք Իսահակյանի հետ կապված: Ըստ այդմ, Վարպետին ասել են, թե այսինչը նրան բամբասում է ու չարախոսում: Իսահակյանը մի փոքր լռել է ու պատասխանել. «Ախր, ես այդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել ու զարմանում եմ, թե ինչո՞ւ է չարախոսում»:

Այդպես ինքնատիպ ու պատկերավոր Վարպետը բնութագրել է մարդկային ամենավանող հատկանիշներից մեկը՝ անշնորհակալությունն ու երախտամոռությունը: Շատ բնութագրական է, այնպես, չէ՞»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում