Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:32 05-10-2022

Քարոզչական միջոցներով հող է նախապատրաստում, իրականացնելու այն, ինչի մասին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը․ Հայկ Նահապետյան

Արդեն տևական ժամանակ է, որ թե սոցիալայան ցանցերի հայկական տիրույթում, թե լրատվադաշտում՝ հատկապես իշխանամերձ, մեծապես ակտիվացել են հակառուսական գործիչները, ընդ որում՝ հակառուսական մոտիվներ, անգամ մեղադրանքներ կան նաև իշխանական խմբակցության պատգամավորների ելույթներում։

Հակառուսականության տրամադրությունների քարոզչության գագաթնակետը թերևս Փաշինյանի ընտանեկան կայքում «Հավաստի աղբյուրի» ստորագրմամբ հրապարակումն էր։ Մինչդեռ, 2018 թ-ին իշխանության գալուց հետո՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ջանք ու եռանդ չէին խնայում ռուսական կողմին հավատարմության երդումներ տալու համար, թեև մինչ իշխանության գալը՝ այս թիմբ հայտնի էր արևմտամետությամբ։

Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ դեռ 1992 թ-ից Հայաստանն իր անվտանգային ճարտարապետության մեջ մեծ դերակատարում է հատկացնում ՌԴ-ին։ Հիմա, փաստորեն, 4 տարվա օրվա իշխանությունների գործունեության արդյունքում վտանգվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը։

«Այսօր Փաշինյան Նիկոլը իր քաղաքական խմբակի հետ միասին փորձում է վերանայել այդ անվտանգային ճարտարապետությունը։ Դրա համար Հայաստանում Ռուսաստանի դիրքերը՝ ռազմական, տնտեսական, պետք է թուլացվի։ Օրվա իշխանությունները մարտի դաշտում, դիվանագիտության ոլորտում պարտությունները վերագրում է Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես դա եղավ երեկվա հայտնի հոդվածում։ Այսինքն, բոլոր պարտություններում մեղադրելով ՌԴ-ին՝ իրենք փոխում են կողմնորոշման վեկտորը, որի հիմքում անվտանգային բաղադրիչն է»։

Անդրադառնալով, «Հավաստի աղբյուրի» հրապարակած հոդվածին, որը վերաբերում էր Ռուսաստանի քաղաքականությանը՝ նա հիշեցրեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի տված գնահատականը․ «Դա անհեթեթություն է», և ընդծեց, որ եթե Պեսկովն անդրադառնում է այդ հոդվածին, նշանակում է, որ այդ հոդվածը հենց դիտարկվում է, որպես Նիկոլ Փաշինյանի գրած հոդված։
«Հակառակ դեպքում՝ նախագահի մամուլի խոսնակը դրան չէր անդրադառնա։ Սա նաև նշանակում է, որ այդ հոդվածը մեր վրա կարող է չափազանց թանկ նստել»։

Նահապետյանն ընդգծեց, որ իրականում հարցն այն է, որ հիմա ԱՄՆ-ն ունեն խաղաղության պայմանագրի իրենց տարբերակը, որն առաջ է տանում ԵՄ-ն՝ ի դեմս Շառլ Միշելի, իսկ Ռուսաստանն ունի իր տարբերակը։ «Փաշինյան Նիկոլն ամենայն հավանականությամբ համաձայնություն է տվել ԵՄ-ի տարբերակին, իսկ ԵՄ-ի տարբերակում ներկայացված են Ադրբեջանի պահանջները։ Դրա համար, որպեսզի վաղն ինքը կարողանա դա ստորագրել, փորձում է հիմնավորել քարոզչական միջոցներով ու հող է նախապատրաստում՝ ասելով, որ ռուսական տաբերակը շատ ավելի վատն է։

Կարծում եմ, սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ռուսական տարբեր պաշտոնյաներ պարբերաբար խոսում են այն մասին, որ արտատարածքային միջանցք լինել չի կարող, ինչ վերաբերում է Արցախին, ապա դրանում Արցախի խնդիրը լուծված չէ։

ՄԻնչդեռ, արևմտյան տարբերակում խաղաղության պայմանագրում չպետք է որևէ կերպ լինի Լեռնային Ղարաբաղը։ Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ չկար։ Եթե նախորդ հանդիպումներում գոնե կար «Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչություն» եզրույթը, ապա հիմա այդ ձևակերպումը նույնպես բացակայում է։

Դա նշանակում է, որ այդտեղի բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ եթե նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, ապա ինչ են անում այդտեղ ռուս խաղաղապահները։ Միաժամանակ, Արևմտյան տարբերակում կա նաև արտատարածքային միջանցք, որի առկայության պարագայում մենք կկորցնենք Իրանի հետ սահմանը։ Մինչդեռ այդ սահմանի գոյությունը մեզ համար կենսական է, ինչպես մեր, այնպես էլ Իրանի համար։ Ես չեմ բացառում, որ Փաշինյանը համաձայնություն է տվել Արևմտյան տարբերակին և հիմա փորձումէ հիմավորել, թե ինչու»։

Հարցին, թե ով էր խանգարում այս իշխանություններին փոխելու անվտանգային վեկտորը իշխանության գալուց հետո՝ նա պատասխանեց, որ եթե մինչև պատերազմը փորձեր այդ վեկտորի փոփոխության ուղղությամբ՝ այն ժամանակ, եթե նա կտրուկ շարունակեր այն դիվանագիտական գիծը, որի ջատագովն էր ընդդիմադիր Փաշինյանը՝ Ռուսաստանի կեցվածքը շատ ավելի կոշտ կլիներ։ «Փաստորեն իշխանության գալուց հետո Փաշինյանը սկսեց մի գործընթաց, որի հետևանքով եղավ պատերազմ։ Պատերազմի արդյունքում իշխանամերձ շրջանակներ մեղադրում են զինվորականներին և Ռուսական կողմին։ Այսինքն, հիմա քարոզչական գործողությունների արդյունքում հիմա հող է նախապատրաստում՝ իրականացնելու այն, ինչի մասին խոսում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Իրականում այս քաղաքականության վկայությունն է նաև 17 գերիների վրադարձը, որը եղավ ԱՄՆ-ի միջնորդությամբ, եթե ԱՄՆ-ն այդքան լծակ ուներ, ապա ինչո՞ւ դա չէր անում վաղուց, եթե այդքան լծակ ուներ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ինչու գործնականում բացարձակապես ոչինչ չարեց , երբ զանգվածային ոչնչացման զենք էր կիրառում։

Հիմա ԱՄՆ-ը գալիս է որպես փրկիչ։ Մինչդեռ, մենք ԱՄՆ-ի որպես փրկչի գործողություները տեսել ենք Սիրիայում, երբ 1 գիշերում զորքերը հանեց Սիրայի քրդաբնակ շրջաններից ու հաջորդ օրը թուրքական զորքը մտավ քրդական բնակավայրեր, ԱՄՆ-ի խոստումների չկատարումը և տեղի բնակչության զոհաբերումը մենք տեսել ենք նաև Աֆղանստանում, երբ մի քանի միլիոն աֆղանցի հայտնվեցին ֆիզիկական ոչնչացման առաջ։

Հիմա հարցն այն է, թե ընդդիմությունը որքանով է այս ամենին փորձելու դիմագրավել, քանի որ վտանգը շատ մեծ է ու կարող է ոչ միայն Հայաստանի պետականության կորստի պատճառ դառնալ, այլև կարող է Հայաստանում բնակվող հայերի ֆիզիկական ոչնչացման առիթ դառնալ»։

Ձեզ գուցե հետաքրքրի