Ներքին 1 տարի առաջ - 21:18 31-05-2025

Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ կոչեցյալը իր էջում դրել է Քոբայրի վանքից մի լուսանկար, որտեղ վանքի ներսում կովեր են։ Ու թե բա հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում, դրա համար սրբավայրերը այս վիճակում են։

Իսկ հիմա բացում ենք "Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկը" ու հայտնաբերում, որ Քոբայրի վանական համալիրն այդ ցանկում է։ Այսինքն՝ այն չի պատկանում Եկեղեցուն և նրա համար պատասխանատուն պետական պաշտոններին բազմած անձիք են։

Ու փաստորեն ունենք տրամագծորեն հակառակ իրավիճակը․ մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը։ Լիքը այլ սրբավայրեր էլ հիմա թուրքն է ոտնատակ տալիս։

Ու որպեսզի այդպես չլինի․ հոգևորականներն էլ պիտի զբաղվեն քաղաքականությամբ, ինժեներներն էլ, պոետներն էլ, բժիշկներն էլ, տաքսիտներն էլ, հավաքարարներն էլ, գիտնականներն էլ - բոլորը պիտի զբաղվեն։ Պիտի զբաղվեն ու համատեղ ջանքերով ստի, ատելության, կեղծիքների ու թալանի այս ռեժիմը նետեն պատմության աղբանոց։



Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին