Ներքին 3 տարի առաջ - 18:09 01-05-2023

Հնդիկներին տված մի քանի հարյուր միլիոն դոլարին կարաք ձեռքով հրաժեշտ անեք․ Վահագն Մխոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք, որ Հնդկաստանից էսա ի՜նչ զենքեր էր Նիկոլը բերելու։ Դեռ էն ժամանակ, երբ այդ տեղեկությունները հայտնվեցին, զենքի առևտրին հետևող մարդկանց մտքում մեծ թվով հարցականներ հայտնվեցին։

Ոչ թե որովհետև հնդկական զենքը վատնա, այլ որովհետև զենքի շուկայում Հնդկաստանը և որպես գնորդ, և որպես վաճառող խիստ որոշակի համբավ ունի, այն է՝ չկատարվող, ձգձգվող պայմանագրեր ու ևս մի հրաշալի բառ՝ կո-ռուպ-ցիա։ Չէ, էդ շուկայում սրբեր առհասարակ չկան, բայց հավատացեք հնդկական ՊՆ-ն ու ռազմաարդյունաբերությունը կարողանում էին ապշեցնել նույնիսկ կոռուպցիայի դոկտոր-պրոֆեսորներին ու ակադեմիկոսներին։

Եվ ահա, քպ-ական նախկին մի պատգամավորուհու բերանով իշխանությունն իր քարոզչական հիմնական բարձրախոսների միջոցով ասում է, թե «ժողովուրդ ջան, էդ հնդկական զենքերը մի տեսակ չեն էղնելու, բայց ոչ թե որովհետև փողերը հնդիկների հետ կերել ենք, այլ որովհետև ռուսները չեն թողնում»։ Մի խոսքով՝ հնդիկներին տված էդ մի քանի հարյուր միլիոն դոլարին կարաք ձեռքով հրաժեշտ անեք - դրանք էլ չեք տեսնի։ Ի դեպ, նախադեպեր կան, երբ հենց Հնդկաստանում բազմիցս փորձել են հաշվել, թե ուր են չքացել բառացիորեն միլիարդավոր դոլարներ այս կամ այն գործարքից ու հետքերն անգամ չեն գտել»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին