Ներքին 1 տարի առաջ - 21:45 12-12-2024

Սա խրախուսելու է, որ մարդիկ էլ ավելի շատ անհիմն վարկեր վերցնեն․ Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բանկը ռիսկային վարկ ա տալիս աջ ու ձախ, հետո տարիներ շարունակ էդ վարկը չի կարողանում հետ վերցնել, հետո Նիկոլին ա դիմում, Նիկոլըս էլ դե ասումա․ «քանի ես կամ, բանկերի համար հա էլ լավա լինելու, առեք բյուջեից էդ փողը վայելեք, ախպերներ․ համ էլ դեմը ընտրություններ են, էդ վարկ վերցրած մարդկանց կթվա, թե ես իրանց լավություն եմ արել»։

Սա երևի Նիկոլի ամենախայտառակ ու ամենահակապետական սոցիալ-տնտեսական որոշումներից ա․ երբ պետբյուջեից միջոցներն ուղղվում են ոչ թե սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությանը, այլ՝ խոշոր կապիտալի շահերի պաշտպանությանը, ընդ որում՝ վերոնշյալ սոցիալապես խոցելի խավերի մոտ էլ տպավորություն ստեղծելով, թե իրենց օգնեցին․ «Նիկոլը մեր վարկերը փակեց»։

Ավելին՝ սա խրախուսելու է, որ մարդիկ էլ ավելի շատ անհմին վարկեր վերցնեն, իսկ բանկերն էլ հանգիստ տրամադրեն այդ ռիսկային վարկերը էլ ավելի մեծ ծավալներով։ Սրա հետևանքները հիմա ուղղակի անհնար է նույնիսկ պատկերացնել»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին